Ադրբեջանի խորհրդարանը վավերացրել է ներքին անձնագրերով Թուրքիայի հետ փոխադարձ այցերի իրականացումը։
Ադրբեջանի Միլի Մեջլիսը (խորհրդարանը) երկուշաբթի լիագումար նիստում վավերացրել է Թուրքիայի հետ ստորագրված երկու փաստաթուղթ, հաղորդում է «Интерфакс-Азербайджан» գործակալության խորհրդարանական թղթակիցը:
Մասնավորապես, վավերացվել է Ադրբեջանի կառավարության և Թուրքիայի կառավարության միջև վիզաների փոխադարձ ազատման մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին թիվ 1 արձանագրությունը։ Արձանագրությունը ենթադրում է քաղաքացիների փոխադարձ այցեր ներքին անձնագրերով։
Բացի այդ, խորհրդարանը վավերացրել է Ադրբեջանի և Թուրքիայի միջեւ մեդիա ոլորտում ռազմավարական համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը:
Նշվում է, որ փաստաթղթերը ստորագրվել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Բաքու կատարած այցի շրջանակներում՝ 2020 թվականի դեկտեմբերին։