Իրանական «Razi» պատվաստանյութերի և շիճուկների գիտահետազոտական ինստիտուտը ներկայացրել է Covid-19-ի դեմ իր առաջին պատվաստանյութը: Այս մասին հայտնում է «Mehr»
գործակալությունը:
«Ելույթ ունենալով բացման արարողությանը՝ Իրանի գյուղատնտեսության նախարար Քազեմ Խավազին շնորհավորել է Իրանի ժողովրդին՝ կորոնավիրուսի դեմ պայքարում գիտական նվաճումների կապակցությամբ:
«Պատվաստանյութն արտադրվում է իրանցի բժիշկների, դեղագործների, անասնաբույժների և քիմիկոսների հատուկ թիմի կողմից «Razi» ինստիտուտում, ինչը լիովին համապատասխանում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և ու Սննդի և դեղերի վերահսկողության վարչության (FDA) հրահանգներին: Այս պատվաստանյութն արտադրվել է Իրանի առողջապահության նախարարության անմիջական հսկողության ներքո», -ասել է Խավազին: