ՌԴ ԱԳ ներկայացուցիչ Մարիա Զախարովան Известия-ի հետ զրույցում անդրադարձել է ԼՂ-ում ռուս խաղապահների աշխատանքներին, նրանց ունեցած դերին։
«ԼՂ-ի շուրջ իրավիճակի կարգավորման առումով ամենօրյա աշխատանք է տարվում։ Ամենօրյա ռեժիմով պահպանվում է կապը թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի ԱԳ նախարարների, դեսպանների ու արտաքին գերատեսչությունների ներկայացուցիչների հետ։ ԱԳՆ-ի ու դեսպանությունների միջոցով մենք համագործակցում ենք գրեթե ամեն օր։ Մեծ ջանքեր են գործադրվում մեր կողմից՝ իրավիճակի լուծման համար ինչպես այս թեժ, այնպես էլ հակամարտության հետագա փուլում»,- նշել է Զախարովան։
Նա նշել է, որ ռուս խաղաղապահներն ամեն օր ներդնում են իրենց ուժը, հոգին և հմտությունները, արհեստավարժությունը, ինչպես նաև հմտությունները ՝ իրավիճակը շտկելու համար, որ քաղաքական, հասարակական գործիչներն ու դիվանագետները կարողանան կատարել իրենց գործառույթները:
«Հետևաբար, այս իմաստով ռուս խաղաղապահների դերն այս դեպքում հնարավոր չէ գերագնահատել»,- նշել է ՌԴ ԱԳ ներկայացուցիչը։