2020 թվականի մարտին ուղեւորային երկաթուղային հաղորդակցության դադարեցումից հետո, Երեւանից առաջին գնացքն է ժամանել վրացական Բաթումի (Աջարիա) քաղաք: Այս մասին ТАСС-ին հայտնել են «Վրացական երկաթուղի»-երից։
«Երևանից մեկնած գնացքն արդեն Բաթումիում է։ Նա արդեն ժամանել է երկաթուղային կայարան։ Երևանից մեկնող անձնակազմը սկզբում եղել էր Թբիլիսիում, միայն դրանից հետո մեկնել Բաթումի»,- ասել է «Վրացական երկաթուղի»-ների աշխատակցուհին՝ չհստակեցնելով, թե քանի ուղևոր է ժամանել այդ գնացքով։
Հիշեցնենք, որ Հայաստանի հետ ուղեւորատար երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու որոշման մասին հունիսի 7-ին հայտարարել է Վրաստանի Էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Նատիա Տուրնավան:
Վրաստանը հունիսի 1-ից բացել է հարեւան երկրների հետ ցամաքային սահմանները, որոնք փակվել էին անցյալ տարվա մարտից: