Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իսրայելի և Պաղեստինի միջև խաղաղ կարգավորման վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած ծրագիրը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«ԱՄՆ-ի այսպես կոչված խաղաղ ծրագիրը մեռելածին է: Այն անեքսիայի պլան է, որն ուղղված է պաղեստինյան հողերի բռնատիրմանը և երկու պետությունների ոչնչացմանը: Պաղեստինի ժողովրդին ու նրա հողերն անկարելի է գնել փողով»,- ասված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունում՝ հավելելով, որ Երուսաղեմը կարմիր գիծ Է Անկարայի համար:
Թուրքայի արտաքին քաղաքական գերատեսչությունն ընդգծել է, որ թույլ չեն տա Իսրայելի օկուպացման ու բռնության օրինականացմանն ուղղված քայլեր և չեն պաշտպանի որևէ պլան, որը չի ընդունի Պաղեստինը։
«Մերձավոր Արևելքում խաղաղություն ձեռք չի բերվի, եթե վերջ չդրվի բռնազավթման քաղաքականությանը»,- ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակել է Իսրայելի և Պաղեստինի նոր սահմանների քարտեզը՝ ըստ իր առաջարկած «դարի գործարքի»: Հրապարակված քարտեզով Պաղեստինը, ենթադրաբար, երկու մայրուղիներով կմիանա Հորդանանի սահմանային անցումներին: Պաղեստինյան Արևմտյան ափը Հորդանանից կբաժանվի իսրայելական տարածքի գծով: