Թուրքական Մուղլայի շրջանում դժբախտ դեպք է տեղի ունեցել ուկրաինացի և ռուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսի մասնակցությամբ, հայտնում են տեղական լրատվամիջոցները:
Զբոսաշրջիկների ավտոբուսի վարորդը սրտի կաթվածի պատճառով կորցրել է մեքենայի կառավարումը և բախվել դպրոցական ավտոբուսին:
Վարորդը տեղում մահացել է, վիրավորվել է 7 դպրոցական և 41 զբոսաշրջիկ: