Ադրբեջանի Արտգործնախարարը անհիմն է համարել Եվրոպայի Խորհրդի` Մարդու իրավունքների հանձնակատարի կողմից Բաքվի հասցեին հնչած մեղադրանքները` կապված Բաքվի կենտրոնում հոկտեմբերի 19-ին ընդդիմության կողմից կազմակերպված ցույցերի հետ: Այս մասին տեղեկատվություն է տարածել ադրբեջանական Ինտերֆակս ծառայությունը:
Ըստ Արտգործնախարարի մամլո քարտուղարի` մի շարք միջազգային կազմակերպություններ այս հարցը բավական հանգամանալից չեն ուսումնասիրել և հադես են գալիս իշխանությունների նկատմամբ մեղադրական հայտարարություններով: Իսկ Ադրբեջանի նկատմամբ կիրառվում են երկակի չափանիշներ: