Armenia Today-ը ներկայացնում է Հարավային Կովկասի և սահմանակից պետություններում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) վարակվելու տվյալները ապրիլի 16-ի առավոտյան դրությամբ:
Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1,111-ի, հիվանդներից 297-ն արդեն բուժվել է, մահացել է 17 մարդ։
Վրաստանում գրանցվել է վարակման 306 դեպք, մահացել է 3 մարդ, հիվանդներից 71-ն արդեն բուժվել են:
Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 1,253 դեպք, 13 մարդ մահացել է, 404-ը՝ ապաքինվել:
Թուրքիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 69,392 դեպք, ապաքինվել է՝ 5,674-ը, գրանցվել է մահվան 1,518 դեպք:
Իրանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 76,389-ի, ապաքինվել է 49,933 մարդ, արձանագրվել է 4,777 մահվան ելքով դեպք։
Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 24,490-ի, ապաքինվել է 1,986 մարդ, արձանագրվել է մահվան ելքով 198 դեպք։