Armenia Today-ը ներկայացնում է Հարավային Կովկասի և սահմանակից պետություններում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) վարակվելու տվյալները ապրիլի 17-ի առավոտյան դրությամբ:
Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1,159-ի, հիվանդներից 358-ն արդեն բուժվել է, մահացել է 18 մարդ։
Վրաստանում գրանցվել է վարակման 348 դեպք, մահացել է 3 մարդ, հիվանդներից 76-ն արդեն բուժվել են:
Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 1,283 դեպք, 15 մարդ մահացել է, 460-ը՝ ապաքինվել:
Թուրքիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 74,193 դեպք, ապաքինվել է՝ 7,089-ը, գրանցվել է մահվան 1,643 դեպք:
Իրանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 77,995-ի, ապաքինվել է 52,229 մարդ, արձանագրվել է 4,869 մահվան ելքով դեպք։
Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 27,938-ի, ապաքինվել է 2,304 մարդ, արձանագրվել է մահվան ելքով 232 դեպք։