«Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցը դադարեցնում է թուրքական ապրանքների վաճառքը։ Այս մասին տեղեկանում ենք սուպերմարկետների ցանցի ֆեյսբուքի էջից:
Հայտնում են, որ այս պահին վաճառվում են միայն մասնաճյուղերում առկա մնացորդները.
«Մեր ողջ անձնակազմով պատրաստ ենք միշտ սատարելու մեր սահմանապահ քաջ զինվորին այս դժվարին և օրհասական պահերին։ Մեր օգնությունն ու զորակցությունն ենք փոխանցում մեր անվախ զինվորներին, մեր ուժը միասնության և հավաքական լինելու մեջ է, Աստված պահապան հայ ժողովրդին»,- փոխանցում են «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցից։
«Սաս» սուպերմարկետների ցանցը ևս ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել՝ «Ոչ թուրքականին» անունով։ Անմասն չի նաև «Ծիրան» սուպերմարկետների ցանցը։