ԱԺ-ն ընդունեց «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը։ «Իմ քայլից» 84 պատգամավոր կողմ քվեարկեց օրենքի նախագծին, դեմ՝ 14-ը:
Հարկ է նկատել, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն է դեմ քվեարկել, իսկ ընդդիմադիր մյուս խմբակցությունը՝ «Բարգավաճ Հայաստանը», նիստին ներկա չէր։
Նշենք, որ եկող տարվա ՀՀ պետական բյուջեով նախատեսվում է 1 տրիլիոն 569 միլիարդ դրամի եկամուտներ, ծախսերի չափը 1 տրիլիոն 843 միլիարդ դրամ է, իսկ ՀՀ պետական բյուջեի դեֆիցիտը կազմելու է 274 միլիարդ դրամ:
Հիշեցնենք, որ երեկ քննարկման ժամանակ ԼՀԿ-ական պատգամավոր Արկադի Խաչատրյանը հայտարարել էր, որ դեմ են քվեարկելու 2021 թվականի պետական բյուջեին, քանի որ այն չի համապատասխանում տնտեսությունում առկա մարտահրավերներին։
Հարկ է ընդգծել, որ պետական բյուջեի մասին օրենքի նախագծով հաջորդ տարվա համար կանխատեսվել է 3.2 տոկոս տնտեսական աճ: