“Россельхознадзор”-ը հանում է ադրբեջանական 12 ձեռնարկություններից լոլիկի մատակարարման արգելքը։
Այս մասին, ТАСС-ի փոխանցմամ, լրագրողներին հայտնել Է “Россельхознадзор”-ի ղեկավարի տեղակալ Անտոն Կարմազինը։
«Անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը տեղեկացնում է 2020 թվականի դեկտեմբերի 24-ից այն շրջաններում տեղակայված 12 ադրբեջանական ձեռնարկություններից լոլիկի մատակարարման ժամանակավոր սահմանափակումները հանելու մասին, որտեղ 2020 թվականին չեն արձանագրվել հարավամերիկյան լոլիկի ցեցի հայտնաբերում: Սահմանափակումները հանվում են Ադրբեջանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության գործակալության նամակի քննարկման արդյունքում և նշված ծառայության երաշխիքով», – ասել է նա:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, “Россельхознадзор”-ը դեկտեմբերի 10 – ից արգելել է Ադրբեջանից լոլիկի եւ խնձորի ներկրումը՝ կապված ԵՏՄ-ի համար կարանտինային օբյեկտների՝ հարավամերիկյան լոլիկի ցեցի եւ Արեւելյան պտուղբանջարեղենի հայտնաբերման հետ: Այնուհետեւ դեկտեմբերի 17-ից “Россельхознадзор”-ը մասնակիորեն հանել է Ադրբեջանից Ռուսաստան լոլիկի ներմուծման ժամանակավոր սահմանափակումները՝ թույլատրելով հինգ ձեռնարկությունների մատակարարումները: