ՀՀ ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն Armenia Today-ի հետ զրույցում անդրադարձել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի՝ երկնիշ տնտեսական աճի վերաբերյալ կանխատեսումներին։ Մասնագիտությամբ տնտեսագետ պատգամավորի կարծիքով՝ կարելի է նման երազանք ունենալ, բայց ցանկությունն իրականացնելու համար պետք է նշել այն գործիքակազմը, որով պետք է տնտեսական աճ ապահովել։
Նրա համոզմամբ՝ ներքաղաքական և տնտեսական այս անկայունության պայմաններում որևէ մեկը ներդրում չի կարող կատարել։ Ասում է՝ փողը ներդրվում է այնտեղ, որտեղ կայուն երաշխիքներ կան։ Սերգեյ Բագրատյանի խոսքով՝ ներդրողի համար ամենակարևորը տվյալ երկրի անվտանգությունն է։
Նա նշեց՝ եթե մեր երկիրը սահմանների հետ կապված անվտանգության խնդիրներ ունենա, դա ներդրողներին կվանի։ Պնդում է՝ գործարարները երբեք ներդրումներ չեն կատարի պատերազմող երկրում։
Սերգեյ Բագրատյանը խոսել է նաև Ամուլսարի հանքի հնարավոր շահագործման մասին։
Մանրամասները՝ տեսանյութում․