Տնտեսական ստվերի մասին գնահատականներին դեռևս վաղ է անդրադառնալ, ստվերը կա և միշտ լինելու է, անգամ կա թույլատրելի ստվերի շրջանակ, որն, այսպես ասած, արդյունավետ է, այն «պետք է լինի»։ Այս մասին ԱԺ-ում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը։
«Ներկայումս մենք գնահատում ենք, թե ինչքան է կազմում ստվերը։ Այդ աշխատանքներն ընթացքի մեջ են, և երբ պատրաստ կլինեն արդյունքները, կհրապարակենք դրանք։ Բավականին երկար գործընթաց է: Քանի որ հարկատեսակների հաշվառումը տարեկան կտրվածքով է ամփոփվում, ապա պետք է ներկայացնենք տարեկան հաշվարդյունքներ և համեմատենք, ինչի արդյունքում կունենանք վերջնական պատկեր»,- ասաց Հովհաննիսյանը։
ՊԵԿ նախագահը լրագրողների հարցերին ի պատասխան ասաց, որ տնտեսությունը վերականգնվում է։
«Դատելով առևտրաշրջանառության ծավալների վերաբերյալ ՊԵԿ-ի կողմից կատարված վերլուծական տվյալներից, ես փաստում եմ, որ տնտեսությունը հստակ վերականգնվում է»,- ասաց նա։