«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ և հիմնադիր Սամվել Կարապետյանն ընդգրկվել է «Ռուսաստանի 200 ամենահարուստ գործարարների» վարկանիշային ցանկում, որը կազմել է «Forbes»-ը։
Ռուսաստանցի գործարարների ցանկում 3,3 մլրդ ԱՄՆ դոլար կապիտալով Սամվել Կարապետյանն զբաղեցրել է 46-րդ տեղը: 2020թ-ի համեմատ Սամվել Կարապետյանի կարողությունն աճել է 32 տոկոսով։
Կարապետյանը Forbes-ի ամենահարուստ գործարարների ցանկում է դեռ 2011 թվականից։ Վարկանշային ցուցակում Ռուսաստանից 200 մարդ կա։ Ավելի վաղ նա միլիարդատերերի (Forbes world ‘ s Billionaires List) համաշխարհային վարկանիշում զբաղեցրել էր 925-րդ տեղը: