Մարզային տնտեսության վատ եկամտաբերության մասին այսօր Արարատի մարզում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասաց, որ թե՛ բերքառատ, թե՛ ոչ բերքառատ տարիներին առաջանում են լուրջ խնդիրներ գյուղատնտեսությամբ զբաղվողների համար։
Բանն այն է, որ անգամ բերքառատ տարիներին առաջանում է բերքի իրացման խնդիր, գնանկում։
Թնջուկի լուծումը պլանավորված տնտեսությունն է, որը հնարավորություն է տալիս նախապես պլանավորել, թե ինչ բերք ենք ստանալու, ինչքան ու ինչ որակի։
«Մենք հասկանում ենք, որ հնարավոր չէ բռնել ու գյուղատնտեսությունը մեկ օրում դարձնել ինտենսիվ »,- ասաց վարչապետի ԺՊ-ն։
Նիկոլ Փաշինյանն նշեց, որ կտրուկ նվազեցրել են կոնյակի, սպիրտի ներմուծման ծավալները, որպեզի ապահովվի հայկական կոնյակի բարձր որակը, քանի որ ոչ որակյալ սպիրտով արտադրությունը ավելի շատ վնասում, քան օգնում է արտադրության զարգացմանը։