Անցնող տարվա՝ 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ, ՀՀ կառավարությունը հարկերի գերավճարների գծով տնտեսվարողներին պարտք է եղել 275 միլիարդ դրամ: Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Համաձայն Նիկոլ Փաշինյանի գրառման՝ 2019 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ այդ պարտքը կազմում է 95 միլիարդ դրամ՝ ներառյալ նաև ԱԱՀ-ի ընթացիկ պարտքերը և դեբետները:
«Մեկուկես տարվա ընթացքում կառավարությունը բիզնեսին վերադարձրել է 180 միլիարդ դրամ շրջանառու միջոց»,- նշել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ գործընթացը շարունակվում է՝ ներառյալ ԱԱՀ դեբետների վերադարձի տեսքով: