ԱՄՆ դոլարի փոխարժեքն այս պահի դրությամբ կազմել է 491.08 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 1.06 դրամով:
Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 575.35 դրամ (նվազել է 3.95 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 675.14 դրամ (նվազել է 3.87 դրամով), իսկ ռուսական ռուբլունը՝ 6.68 դրամ (աճել է 0.02 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները. արծաթ՝ 377.35 դրամ, ոսկի՝ 28,252.89 դրամ, պլատին՝ 16,072.78 դրամ: