Հայաստանն ու Արցախը պետք է ապրեն և առաջ ընթանան, Հայ-ռուսական գործարար համաժողովի մասնակիցներին տեսաուղերձով հայտարարել է լրագրող և հեռուստահաղորդավար Վլադիմիր Սալավյովը:
Նրա խոսքով՝ այժմ Հայաստանը, հավանաբար, ապրում է իր պատմության ամենաողբերգական փուլերից մեկը։ «Իհարկե, զոհերի ցավն ու հիշողությունը անբուժելի վերք է։ Հայաստանն ու Արցախը պետք է շարունակեն ապրել ու առաջ ընթանալ։ Եվ հիմա ժամանակը չէ համաժողովի ժամանակ անընդհատ վերադառնալ այդ ցավին, այլ ժամանակն է խոսել ապագայի մասին», – հայտարարել է Սալավյովը։
Լրագրողն ընդգծել է, որ չնայած Հայաստանն ու Արցախը չունեն հսկայական բնական ռեսուրսներ, նրանք, ըստ նրա, ունեն ֆանտաստիկ խելացի աշխատուժ, ձեռներեցության շշմեցնող ոգի, որը բնորոշ է հայ ժողովրդին։
«Դա անհրաժեշտ է օգտագործել, որպեսզի ներդրումներն աշխատեն, իսկ դա նշանակում է, որ պետք են հստակ, հասկանալի կանոններ», – հայտարարել է Վլադիմիր Սոլովյովը: Նա նաև ընդգծել է, որ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել ռուսաց լեզվին։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 20-ին Armenian Business Forum 2021-ի շրջանակում Երևանում կայացել է Հայ-ռուսական գործարար համաժողովը: