Մայիսի 19-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Էլմար Մամեդյարովի միջև:
Ինչպես հաղորդում է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկու երկրների քաղաքացիներին շուտափույթ հայրենիք վերադարձնելու գործնական միջոցները՝ շեշտելով այդ ուղղությամբ համատեղ ջանքերի ամենօրյա համակարգման կարևորությունը:
ԱԳՆ ղեկավարները նաև հաստատել են Մոսկվայի և Բաքվի միջև ռազմավարական գործընկերության և բազմապլանային համագործակցության հետագա ամրապնդման փոխադարձ տրամադրվածությունը, այդ թվում կորոնավիրուսի պանդեմիայի դեմ պայքարի և դրա հետևանքների հարցերում:
Նշվում է, որ Լավրովն ու Մամեդյարովը մտքեր են փոխանակել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում իրավիճակի շուրջ