Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն առանց մեկնաբանության թողեց Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հայտարարությունը, որ նա Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է տարածաշրջանի մյուս երկրների հետ Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը պահպանելու ջանքերի ընդլայնման հնարավորությունը:
«Անցյալ երեկոյան մեր ասածից բացի ես ձեզ ոչինչ չեմ կարող ասել», – չորեքշաբթի լրագրողներին ասաց Պեսկովը:
Կրեմլի խոսնակը միայն հաստատեց, որ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է ՌԴ նախագահ Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև համաձայնագրերի կատարման ընթացքը: Ուշադրության կենտրոնում էին նաև «համատեղ մոնիտորինգի կենտրոնի շրջանակներում համատեղ աշխատանքի ձևերը»:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։