Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից Armenia Today-ի հետ զրույցում հերքեցին մամուլում տարածված տեղեկությունները, թե կառույցի տնօրեն Արմեն Աբազյանին կրկին ՌԴ մայրաքաղաք Մոսկվա են «կանչել»։
Հիշեցնենք, որ Աբազյանը Մոսկվա էր մեկնել օրեր առաջ։ Նրա այցը պաշտոնապես հաստատվել էր, սակայն, այցի վերաբերյալ ԱԱԾ-ն մանրամասներ չէր հայտնել։
Մինչ ԱԱԾ-ն լռում էր, լրատվամիջոցները բարձրաձայնում էին Արմեն Աբազյանի Մոսկվա այցի նպատակը և ստացած հանձնարարականները։
Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Արմեն Աբազյանին Մոսկվայում փոխանցվել էր Հայաստանի սորոսական գործակալական ողջ ցանցի քարտեզը՝ անուն առ անուն՝ պահանջելով նրանց հեռացնել պետական պաշտոններից։
Բացի այդ, ՌԴ-ն պահանջել էր չեղարկել ռուսական հեռուստաալիքները հանրային մուլտիպլեքսից հեռացնելու որոշումը։