Պետք է համախմբել ողջ ուժերը և հեռացնել ազգի դավաճան Նիկոլ Փաշինյանին: Այս մասին «Արժանապատվության երթ»-ի ժամանակ հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
«Այս օրերին Նիկոլ Փաշինյանիը և իր շրջապատի որոշ անմեղսունակներ փորձում են մանիպուլյացիների միջոցով համոզել, որ Նիկոլ Փաշինյանի հեռացման պահանջը հանրային պահանջ չէ, և Նիկոլ Փաշինյանը ունի մեր ժողովրդի աջակցությունը: Մենք պետք է ապացուցենք, որ Նիկոլ Փաշինյանը չունի աջակցություն»,-ասաց Սաղաթելյանը:
Իշխան Սաղաթելյանը նշեց՝ եթե Նիկոլ Փաշինյանը չգիտակցեց, որ պետք է հեռանա այդ պաշտոնից, միասին պետք է այդ պաշտոնը հեռացնենք Նիկոլից: «Մեր գործողությունների արդյունքում պետք է ամբողջությամբ խաթարվի պետական ապարատի գործողությունները»,- հարցրեց նա երթի մասնակիցներին և ստացավ դրական պատասխան:
Նշենք, որ ընդդիմադիր Հայրենիքի փրկության շարժումը դրել է վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջ։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հանրային պահանջ չի տեսնում իր հրաժարականի հետ կապված։