Երևանում շարունակվում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները։ Ակցիայի մասնակիցները պահանջում են, որպեսզի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կառավարությունը հրաժարական տան, որից հետո ձևավորվի ժամանակավոր կառավարություն, իսկ որոշ ժամանակ անց լինեն արտահերթ ընտրություններ:
Ակցիայի կազմակերպիչներից «Հայոց ազգային գվարդիա» ՀԿ ղեկավար Արշակ Զաքարյանը նշեց, որ պատերազմում բանակը չի պարտվել, եթե չհարվածեին թիկունքից։
Ակցիայի մասնակիցներն այս պահին Դատախազության շենքի մոտ են՝ փորձում են շրջափակել այն։
Հիշեցնենք, որ նոյեմերի 9-ի հայտարարությունը ստորագրելուց հետո Հայրենիքի փրկության շարժման մեջ ընդգրկված 16 քաղաքական ուժերն ու տասնյակ քաղաքացիներ պարբերաբար բողոքի ցույցեր են անցկացնում՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Մանրամասները՝ տեսանյութում․