Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը, որը նշանակվել է ՀՀ ՊՆ Ռազմական Վերահսկողության Ծառայության պետ, Irakanum.am-ի հետ բացառիկ հարցազրույցում մի շարք հարցերի է անդրադարձել:
Անդրադառնալով Արցախյան երկրորդ պատերազմից, և հատկապես նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից հետո իր լռությանը վերչաբերող հարցին, նա նշել է.
«Ոչ թե լռել եմ, այլ ասելիք չկար, քանի որ ես զինվորական եմ, և այն ինչ այդ ընթացքում և դրանից հետո հայտարարեի՝ պարունակելու էր ռազմական և պետական գաղտնիք, իսկ ես մտադրություն չունեմ այդ գաղտնիքները հրապարակել, քանի որ այդ նյութերը կարդում են նաև մեր հակառակորդները՝ թուրքերն ու ադրբեջանցիները: Ակամայից ստացվելու էր թշնամու ջրաղացին ջուր լցնել: Այդ իսկ պատճառով ես տրամադրված չեմ որևէ պարզաբանում, կամ մեկնաբանություն տրամադրելու:
Հարցին, թե հայկական բանակի պարտության գլխավոր պատճառը որն էր, արդյո՞ք բանակն է պարտվել, թե՞ ռազմաքաղաքական ղեկավարությունը, նա նշել է.
«Գտնում եմ, որ բանակն իր առջև դրված խնդիրը լիարժեք կատարել է: Եթե մենք վերլուծում ենք հակառակորդի գործողությունները և համեմատում, թե ինչ ախորժակ ուներ իր խնդիրի կատարման ժամկետների վերաբերյալ, օրինակ հասնել՝ Տեղ գյուղի սահմանագիծը, ապա համամատություններ, վերլուծություններ անելով, ապա միանշանակ է, որ հակառակարորդը կոնկրետ իքս ժամանակահատվածում չէր կարող հասնել իր նպատակին առանց վարձկան ահաբեկիչների, Թուրքիայից, Պակիստանից բերված ուժերի: Նշեմ, որ ուժերի անհավասարությունը կտրուկ ավելացած էր հենց առաջին օրվանից»:
Հարցին, թե ո՞ր պարագայում հնարավոր կլիներ խուսափել Շուշին հանձնելուց, նա նշել է.
«Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել, քանի որ այդ ժամանակահատվածում արդեն իսկ վիրավոր եմ եղել, իրավիճակին քանի որ լիարժեք չեմ տիրապետել, դժվար կլինի այդ հարցին միանշանակ պատասխանել»: