Այսօր՝ ժամը 18։00-ին, Արաբկիր վարչական շրջանի Վահագն Դավթյան այգուց (Պրահայի այգի, Արաբկիրի թաղապետարանի դիմաց) կմեկնարկի Հայրենիքի փրկության շարժման երթը: Այս մասին հայտնել է Փրկության շարժման էջը:
Երթը կընթանա Հրաչյա Քոչար փողոցով, Բաղրամյան պողոտայով և կհասնի Ֆրանսիայի հրապարակ, որտեղ տեղի կունենա անհնազանդության ակցիա:
Հիշեցնենք, որ փետրվարի 20-ին կայացած բազմահազարանոց հանրահավաքի ժամանակ հայտարարվեց, որ այսուհետ ցույցեր ու բողոքի ակցիաներ կանցկացվեն ամենօրյա ռեժիմով: