Կրեմլն անհանգստությամբ հետեւում է Հայաստանում տիրող իրավիճակին, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Մենք տեղի ունեցողը համարում ենք բացառապես Հայաստանի ներքին գործը, որը Կովկասում մեր շատ կարևոր և մոտ դաշնակիցն է»,- հավելել է նա:
Հիշեցնենք, որ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբն այսօր առավոտյան պահանջել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը։ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում կոչ է արել իր կողմնակիցներին հավաքվել Հանրապետության հրապարակում, որտեղ նա պատրաստվում է ելույթ ունենալ ժամը 16:00-ին: