Այսպես կոչված ընդդիմության ներկայացուցիչներն իրենք իրենց հարց չե՞ն տալիս՝ ինչո ՞ւ իրենց հավաքները ցանկալի արդյունքը չեն չեն տալիս, ինչո ՞ւ ժողովուրդը չի ընկալում իրենց ու չի միանում իրենց պայքարին՝ չնայած, որ այսօրվա իշխանություններին շատ ու շատ հարցերում կարելի է մեղադրել։ Այս մասին Առաջին ալիքի եթերում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
«Կարծում եմ՝ հարցի պատասխանը պարզ է․ այստեղ ընտրությունը ժողովրդավարական և ոչ ժողովրդավարական համակարգի միջև է։ Ես չեմ կարծում, որ որևէ իմաստուն ժողովուրդ կուզենա վերադառնալ այնպիսի իրավիճակի, երբ իրենից իշխանությունն օտարված է և ինքն ընտրությունների միջոցով իր ասելիքը չի կարող ասել։ Մենք եկել ենք իշխանության մեկ հիմնական խնդրով, որը 2018թ․-ին լուծել ենք․ դա ժողովրդավարական հիմքերի ստեղծումն է, որից հետդարձի ճանապարհ չկա։ Կլինե՞ն հետագայում քննադատություններ քաղաքական մակարդակում՝ մենք կզիջենք մեր տեղը ընտրությունների միջոցով, բայց հիմա դրսում դիսկուրսը «դավաճան», «ստահակ» կատեգորիաներում է, և չկա քաղաքական բովանդակություն։ Հիմա անբովանդակ խոսակցությունների մեջ ենք» ,-ասաց Տ․ Ավինյանը։
Անդրադառնալով իշխանության հանրահավաքներին վարչական ռեսուրսի օգտագործման վերաբերյալ մեղադրանքներին՝ Տիգրան Ավինյանը նշեց, որ շատ բաներում ընդդիմությունը փորձում է իր վրա հասկանալ, տեսնել՝ թե ինչպես կկործեր նախկինում։
Խոսելով պետական կառավարման ճգնաժամի, ինչպես նաև ՀՀ ԶՈւ ԳՇ ու մի շարք այլ ինստիտուտների՝ կառավարության և վարչապետի հրաժարականին պխահանջներին, նա նշեց․
«ԳՇ և զինվորական ղեկավարությունն արել են մի շատ խնդրահարույց հայտարարություն, որն ուղիղ հակասում է Սահմանադրությանը։ Գլխավոր շտաբը նման հայտարարություն Սահմանադրությամբ իրավունք չունի անել։ Այստեղ խնդիր կա․ ես կարծում եմ, ընդհանուր առմամբ, ԳՇ պետը խոհեմ մարդ է։ Չեմ կարծում, որ նա չի գիտակցում, որ վտանգավոր դաշտ ենք մտել։ Կարծում եմ՝ ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը մոտ է»։ Ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը մոտ է․ Տիգրան Ավինյան
Անդրադառնալով մյուս ինստիտուտների վերոնշյալ պահանջին՝ նա նշեց․ «Բոլոր անձինք այս կամ այն չափով ունեն դժգոհութուն և դա իրենց իրավունքն է։ Լուծման տարբերակը մեկն է՝ արտահերթ ընտրություններ»։