Վճռաբեկ դատարանի դատավորի անդամի երեք թեկնածուներից մեկը՝ Սամվել Գրիգորյանը, ինքնաբացարկ է հայտնել։ Այս մասին ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։
Ըստ ԱԺ նախագահի՝ այդ ինքնաբացարկն անհնար է դարձնում հարցի քննարկումը, և այն հետաձգվեց։
Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանի դատավորի պաշտոնի համար առաջադրվել էին Սամվել Գրիգորյանի, Արմեն Հայկյանցի և Արսեն Մկրտչյանի թեկնածությունները:
Հավելենք, որ ԱԺ-ում ներկա չէր նաև հարցի հիմնական զեկուցող ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը: