ՀՀ Ազգային ժողովը մարտի 2-ին կայացած նիստին որոշում կայացրեց Ադրբեջանում հայ ռազմագերիներին առնչվող հարցը քննարկել փակ դռների հետևում:
Խոսքն «Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց, այդ թվում` կանանց հայրենադարձումը խոչընդոտելու և անհարկի ձգձգելու Ադրբեջանի քաղաքականությունը դատապարտելու վերաբերյալ» հայտարարության նախագծի մասին է։
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ԱԺ նիստի ընթացքում առաջարկեց հայտարարության նախագիծը քննարկել դռնփակ նիստում։ Բոլոր պատգամավորները միաձայն կողմ արտահայտվեցին նշված առաջարկին։