Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ մտադիր չէ գլխավորել ընդդիմադիր շարժումը։ Այս մասին հայտնում է ТАСС-ը։
Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ ընդդիմությունը մշակել է ձևաչափ, որն իմաստ չունի փոխել։
«Ընդիմությանը հաջողվեց համախմբել մեր հասարակության զգալի մասին։ Ես պաշտպանել եմ այդ ձևաչափը», – ասել է Ռ․ Քոչարյանը։
Նա նաև նշել է, որ այս պահին չի ծրագրում որևէ կուսակցություն գլխավորել, սակայն, միևնույն ժամանակ, չի բացառել դա։
Նշենք, որ այսօր Երևանում տեղի է ունեցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը։ Միջոցառմանը հրավիրված են Հայաստանում աշխատող ռուս լրագրողները և Երևանում հավատարմագրված ռուսական լրատվամիջոցների հատուկ թղթակիցները:
Հավելենք, որ նոյեմբերի 9-ի ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումից հետո Հայաստանում ձևավորված Հայրենիքի փրկության ընդդիմադիր շարժումը պահանջում է ՀՀ կառավարության և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։