Սյունեցիները բացարձակ անհանգստանալու կարիք չունեն։ «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հարցերին ի պատասխան վստահեցրեց Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։
Նրա խոսքով՝ կա Սյունիքի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ, դրա շրջանակներում պատշաճ տեղեկատվություն կտրամադրվի։
Այլ հարցերի պաշտպանության փոխնախարարը չպատասխանեց։
Նշենք, որ մարտի 5-ը սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է։ Այսօր ՊՆ նախարարն ու տեղակալները, ԵԿՄ-ն այցելել են «Եռաբլուր» զինվորական պոնթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Սպարապետի հիշատակին։
Հիշեցնենք՝ Սյունիքի փոխմարզպետ Իրինա Յոլյանն ահազանգել էր, որ թշնամին ինժեներական աշխատանքներ է սկսել Որոտանում։