Ինչպես հայտնի է, Հանրային հեռարձակողի խորհրդի անդամների 2 թափուր տեղի համալրման մրցույթում հաղթող են ճանաչվել ԱԺ պատգամավոր Վահագն Թևոսյանն ու գրող, սցենարիստ, լրագրող Վահրամ Մարտիրոսյանը:
Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր որոշումներով հաստատեց նրանց պաշտանավորումը նշված պաշտոններում:
Հիշեցնենք՝ այսօր Վահագն Թևոսյանը հայտնել էր, որ պատրաստվում է վայր դնել պատգամավորի մանդատը:
Հավելենք, որ Վահագն Թևոսյանի մանդատը վայր դնելու դեպքում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր է դառնում Արմեն Մկրտչյանը: