Աժ-ում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հիշեցրեց իրենց առաջարկի ու այն երկու անգամ մերժելու մասին:
«Բա ապրեք, բա շնորհակալ ենք, բա մի հատ գոնե ասեք, որ «Լուսավոր Հայաստանն» երկու անգամ առաջարկել է, մերժել եք: Սա ի՞նչ պրակտիկա է էլի, սիրելի՛ գործընկերներ: Ասենք, պատերազմից առաջ անեինք, պարո՛ն Անդրանիկ Քոչարյան, այդ հազարավոր տղաները պատերազմի ժամանակ մեզ հետ կլինեին: Պատերազմն ավարտվել է, հիմա ուզում եք ընդունե՞լ, ինչը ես ողջունում եմ, ապրեք շատ, բայց դուրս է գալիս՝ լավ բան ենք առաջարկում, մերժում եք, նախընտրական շրջան է գալիս, ասում եք՝ սիրելի՛ ժողովուրդ, իշխանությունը ձեզ համար գժվում է», – վրդովվեց Մարուքյանը:
Հիշեցնենք, որ ԼՀԿ-ն առաջարկում էր նախագծով սահմանել, որ զինծառայությունից արձակվող ու ծառայության ընթացքում չօգտագործված արձակուրդ ունեցող զինծառայողներին փոխհատուցել չօգտագործված արձակուրդների բոլոր օրերի դիմաց:
Մանրամասները՝ տեսանյութում․