ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանն Armenia Today-ի հետ զրույցում անդրադարձել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հայտարարությանը, ըստ որի՝ 45 մլն դրամ պարգևավճար է ստացել Գագիկ Ծառուկյանը և ԲՀԿ-ն:
Շաքե Իսայանի համար անհասկանելի է ԱԺ այսօրվա օրակարգում նման թեզի քննարկումը։
Նրա խոսքով՝ իշխանության ներկայացուցիչն ազնիվ չի գտնվել, քանի որ մատնանշել է միայն ԲՀԿ-ի և ԼՀԿ-ի ստացած պարգևավճարները։
ԲՀԿ-ական պատգամավորի պնդմամբ՝ մինչդեռ պարզ է, որ պարգևավճարների առյուծի բաժինը հենց իմքայլականներն են ստանում։
ԲՀԿ-ն արդեն դիմել է ԱԺ աշխատակազմին պարզելու, թե իշխանական պատգամավորներն ինչքան պարգևավճարներ են ստացել։
Մինչև պաշտոնապես պարզ կլինի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների ստացած պարգևավճարների չափը՝ ԲՀԿ-ն արդեն իսկ մոտավոր հաշվարկել է։
«Մոտավոր հաշվարկները թույլ են տալիս ասելու, որ «Իմ քայլ»-ը խմբակցությունն ստացել է ավելի քան 140 մլն դրամ պարգևավճար»,- արձանագրեց պատգամավորը։
Մանրամասները՝ տեսանյութում․