Ուկրաինայի ԶՈՒ ստորաբաժանումները վարժանքներ են անցկացրել Սև ծովի վրա՝ Խերսոնի շրջանի ափամերձ հատվածում, որտեղ նրանք գործնականում թուրքական արտադրության Bayraktar TB2 հարվածային անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) են կիրառել. հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Bayraktar TB2 անօդաչու հարվածային թռչող սարքերը թռիչքներ են իրականացրել Ուկրաինայի մայրցամաքային հատվածից դեպի Սև ծովում գտնվող Տենդրովսկայա թեքվածք կղզի: Դրոնները մանևրելու տարբեր ուսումնական խնդիրներ են մշակել»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հունվարի վերջին ուկրաինական ռազմական տեղեկատվական Defence Express պորտալը հաղորդել էր, որ ուկրաինական ռազմածովային ուժերը քննարկում են Bayraktar անօդաչու թռչող սարքեր օգտագործելու հնարավորությունը՝ վերջրյա թիրախներ որոնելու և«Նեպտուն» առափնյա հրթիռային համակարգին թիրախային նշանակումներ տալու համար: