Վարչապետն այնքան ստեր է ասել, որ ընտրությունները կարող է և լինեն, և կարող է չլինեն։ Արտահերթ ընտրությունների լինել-չլինելը որոշում է Նիկոլ Փաշինյանը: Այս մասին այսօր Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքի մեկնարկից առաջ շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:
Անդրադառնալով արտահերթ ընտրություններին իր մասնակցությանը՝ Մանուկյանը նշեց.
«Ես ոչ մի ֆորմատով չեմ մասնակցելու ընտրություններին, բայց կարող է գնամ հանդիպումների կամ հեռուստացույցով ելույթներ ունենամ, բայց դրանք այս կամ այն թեկնածուի կողմ չեն լինելու, այլ լինելու Նիկոլի դեմ»:
Վագզեն Մանուկյանը նշել է, որ այսօր Նիկոլ Փաշինյանն ամրացնում է իր ադմինիստրատիվ ռեսուրսը, ինչպես նաև չեզոքացնում է բանակը, կաշառում է Ոստիկանությանը, օգտագործում է ԱԱԾ-ն, Դատախազությունը: Նրա խոսքով, նա այսպես լծակներն իր ձեռքն է վերցնում:
Բոլոր դեպքերում կան կուսակցություններ, որոնք ճանապարհ են անցել, և կան բազմաթիվ նորածին ուժեր, որոնք փորձելու են վերմակն իրենց վրա քաշել այս ընտրություններին: Կարծում եմ՝ իշխանությունների կողմից կրիմինալ բազմաթիվ ներկայացուցիչներ ակտիվ մասնակցություն կունենան այս ընտրություններին»: