Պաշտոնանկության մասին Փաշինյանի որոշումը չի պահանջում անհապաղ հեռախոսազրույց Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների միջև, շփումները շարունակական են:
Այս մասին, ինչպես հայտնում է «РИА Новости», ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին Արմավիրի մարզ կատարած այցի ընթացքում Արագածի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ ինքը հրաժարական կտա ապրիլին, բայց կմնա կառավարության ղեկավարի պաշտոնակատար՝ երկրում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար:
Ավելի վաղ՝ մարտի 18-ին, Փաշինյանը հայտարարել էր 2021 թվականի հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին: