Մեկնարկել է ԱԺ արտահերթ նիստը․ օրակարգում Ընտրական օրենսգրքի փոփոխություններն են:
«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծի հեղինակներն են անկախ պատգամավորներ Արման Բաբաջանյանը, Սերգեյ Բագրատյանը, ինչպես նաև «Իմ քայլից» Վահագն Հովակիմյանն ու Համազասպ Դանիելյանը։
Հարցը քննարկվելու է առաջին և երկրորդ ընթերցմամբ։
Նշենք, որ Ընտրական օրենսգրքի նախագիծը նախորդի համեմատ արմատական փոփոխություններ չի նախատեսում: Էական փոփոխությունը ռեյտինգային ընտրակարգի վերացումն է՝ արտահերթ ընտրությունները պարզ համամասնական ընտրակարգով անցկացնելու նպատակով։
Հիշեցնենք, որ հունիսի 20-ին տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ։