Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը, իր ուկրաինացի գործընկերոջ ՝ Վոլոդիմիր Զելենսկու հետ բանակցություններից հետո, հայտարարել է, որ սատարում է Ղրիմի միջազգային պլատֆորմին. հաղորդում է RT-ն:
Ուկրաինայի առաջնորդի խոսքով ՝ Ստամբուլում կայացած հանդիպմանը ինքը և Էրդողանը քննարկել են Սևծովյան տարածաշրջանի անվտանգության խնդիրները: Ըստ Զելենսկու, Կիևի ու Անկարայի տեսակետներն այս հարցում համընկնում են:
Նշենք, որ Ղրիմի պլատֆորմի գագաթնաժողովը նախատեսված է օգոստոսի 23-ին, որտեղ Կիևը ցանկանում է քննարկել թերակղզին «վերադարձնելու» հարցը:
Ուկրաինան մի շարք պետությունների առաջարկել է միանալ պլատֆորմին, այդ թվում՝ Թուրքիային, Ֆրանսիային, Մեծ Բրիտանիային, Գերմանիային, Կանադային և ԱՄՆ-ին: