Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ Սպիտակ տան մամուլի ծառայությանը հղում անելով:
Նշվում է, որ զրույցի շրջանակներում ամերիկացի առաջնորդնիր ռուս գործընկերոջն առաջարկել է առաջիկա ամիսներին հանդիպում անցկացնել երրորդ երկրներից մեկում:
«Նախագահ Բայդենը վերահաստատել է իր նպատակը ՝ կառուցել կայուն և կանխատեսելի հարաբերություններ Ռուսաստանի հետ՝ ԱՄՆ շահերին համապատասխան և առաջարկել է առաջիկա ամիսներին գագաթնաժողով անցկացնել երրորդ երկրում ՝ քննարկելու ԱՄՆ-ի և Ռուսաստանի առջև ծառացած հարցերի ամբողջական շրջանակը», – ասում է ամերիկյան կողմը: