ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց հակակոռուպցիոն դատարան ստեղծելու մասին՝ կառավարության ներկայացրած օրենքների նախագծերի փաթեթը:
Նախագծով սահմանվել է հակակոռուպցիոն դատարանի դատավորների թվային կազմը։ Հակակոռուպցիոն դատարանը գործում է առնվազն 15 դատավորի թվակազմով, որոնցից առնվազն 10-ը պետք է լինեն կոռուպցիոն հանցագործությունների քննության գործերով մասնագիտացմամբ, իսկ առնվազն 5-ը՝ հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով մասնագիտացմամբ դատավորներ:
Հակակոռուպցիոն դատարանում տեղի է ունենալու կոռուպցիոն բնույթի բոլոր հանցագործությունների դատական քննությունը, քննվելու են պետության գույքային և ոչ գույքային շահերի հետ կապված հայցերը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասով ներկայացված հայցերը: