«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Միքայել Մելքումյանն իր Facebook-յան էջում հայտնել է, որ Հայաստանի պատվիրակությունն արդեն Ստրասբուրգում է:
«Երեքշաբթի օրը Երևանի ժամանակով 18:30-ին Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում կսկսվի հայ ռազմագերիների հարցով քննարկումը։ Մեզնից շատ բան է կախված։
Այդ օրը մեզ պետք է հաջողվի եվրոպացի խորհրդարանականների մոտ իրավիճակ փոխել»,-գրել է Մելքումյանը:
Ավելի վաղ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը հայտնել էր, որ ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում մի քանի քաղաքական խմբերի նախաձեռնությամբ քննարկվելու է հայ ռազմագերիների հարցը։ Նա նշել էր, որ ԵԽԽՎ նախագահությունը և բյուրոն հաստատել են հայ ռազմագերիների հարցի քննարկումը: