Սյունիքի մարզի Ագարակ քաղաք այցելած վարչապետին նրա դեմ բողոքի ակցիա անցկացնող քաղաքացիները կապիտուլյանտ անվանեցին։
Ի պատասխան վարչապետն ասաց՝ «Արա, դուք եք կապիտուլյանտը»։
Քաղաքացին արձագանքեց՝ ասելով, որ Փաշինյանն է գաղտնի ստորագրել կապիտուլյացիայի փաստաթուղթը, իր ստորագրությունն այնտեղ չկա։
Հիշեցնենք, որ վարչապետը երեկ Սյունիքի մարզ է մեկնել։ Սյունիքի մարզի Ագարակ, Մեղրի և Քաջարան քաղաքներում ընդդեմ վարչապետի բողոքի ակցիաներ են տեղի ունեցել։
Մանրամասները՝ տեսանյութում․