ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի Կապան մարզկենտրոնում է։
Դեպքի վայրից լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Փաշինյանը ժամանել է մարզպետարանի շենք, որտեղ նրան դիմավորել են բողոքի գործողությամբ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Քաջարանի բնակիչները փակել էին քաղաքի մուտքը՝ թույլ չտալով, որ Փաշինյանը մուտք գործի։
Դրանից առաջ վարչապետը ստիպված էր լքել Մեղրիի շրջանի Ագարակ գյուղը:
Լարված իրավիճակ էր նաև Մեղրի քաղաքում, որտեղ մեծ թվով քաղաքացիներ հավաքվել էին կենտրոնական հրապարակում՝ բողոքելով ՀՀ կառավարության ղեկավարի այցի դեմ: Նրանք վճռական էին տրամադրված՝ կանխելու Նիկոլ Փաշինյանի քաղաքային այցը՝ համարելով, որ «կապիտուլյանտը» չպետք է պղծի իրենց հողը:
Քաղաքում սկսվել է իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ ցուցարարների քաշքշուկը, տրանսպորտային միջոցների շարժն արգելափակվել է: