Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը հայտարարել է մանդատը վայր դնելու մասին:
Նա այս մասին գրել է իր էջում:
Հռիփսիմե Առաքելյանը շնորհակալություն է հայտնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը վերջին 2.5 տարիների համագործակցության համար և հաջողություն մաղթել կուսակցությանն առաջիկա ընտրություններում: