Խորհրդարանը քննարկեց ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին օրինագիծը:
Նախատեսվող փոփոխությամբ՝ զինծառայությունից փուսափածների համաներման հնարավոր շահառուների շրջանակն ընդլայնվելու է:
Նախագիծը ներկայացնող արդարադատության փոխնախարար Արմեն Հովհաննիսյանը շեշտեց, որ նախագծի ընդունումը նպատակ է ունի ծառայությունից խուսափած անձանց վերադարձնել հայրենիք՝ սեփական ավանդը ներդնելու երկրի զարգացման գործում:
«Համաներումը, սակայն, չի կիրառվելու սեպտեմբերի 27-ին հայտարարված զորահավաքային զորակոչից նաև վարժական հավաքից խուսափած անձանց նկատմամբ»,- տեղեկացրեց փոխնախարարը:
Նրա խոսքով՝ առաջարկվում է համաներում հայտարարել 27 տարին լրացած շարքային, 35 տարին լրացած պահեստազորի սպայական կազմերի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, ինչպես նաև վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած և հանցագործություն կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ դատապարտված անձանց նկատմամբ: