ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրներին, այդ թվում՝ հրադադարի վերահսկման ռուս-թուրքական կենտրոնի գործունեության եւ հակամարտության գոտում բոլոր ռազմական գործողությունների համատեքստում:
Առաջնորդները պայմանավորվել են շարունակել անձնական շփումները եւ զարգացնել երկկողմ կանոնավոր երկխոսությունը այլ ուղիներով։