Խորհրդարանն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ՝ 82 կողմ, 1 ձեռնպահ ձայներով, ընդունեց Ընտրական օրենսգրքում փոփոխությունների և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:
ԸՕ-ում փոփոխությունների նախագիծը ներկայացրել է «Իմ քայլը» խմբակցությունը:
Հիմնական զեկուցող, «Իմ քայլը» խմբակցության անդամ Համազասպ Դանիելյանը նշել էր, որ ԸՕ-ում փոփոխությունների նախաձեռնությունը եղել է մեծամասնության հանձնառություններից, և փոփոխությունների մշակումը սկսվել է դեռևս 2020 թվականի ամռանից:
Նախագծով առաջարկվում է անցնել պարզ համամասնական ընտրակարգի՝ վերացնելով ռեյտինգային ընտրակարգը: Դանիելյանը նշեց, որ այդ փոփոխությունը ողջունել է նաև Վենետիկի հանձնաժողովը և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ գրասենյակը: