Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ հեռախոսով քննարկել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը: Այս մասին չորեքշաբթի օրը հաղորդել է ՌԴ ՊՆ-ն. փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Զրույցի ընթացքում քննարկվել են իրադրությունը Լեռնային Ղարաբաղի այն տարածքներում, որտեղ ռուսական խաղաղապահ զորախմբերը առաջադրանքներ են իրականացնում, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ են շոշոփվել», – ասվում է հաղորդագրության մեջ:
Նախորդ հեռախոսազրույցները երկու երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարների միջև տեղի էին ունեցել ապրիլի 7-ին և ապրիլի 24-ին: Նրանք քննարկել են հարցերի մի շարք շրջանակներ: